Jump to content

Միջերկրածովյան կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջերկրածովյան կլիմա ունեցող տարածաշրջաններն աշխարհում

Միջերկրածովյան կլիմա, մերձարևադարձային կլիմայի տիպ՝ չոր շոգ ամառով և անձրևոտ տաք ձմեռով։ Հատուկ է միջերկրածովյան երկրներին։ Միջերկրածովյան կլիմաի տարբերակները դիտվում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մերձարևադարձային լայնություններում, Աֆրիկայի և Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում։ Միջերկրածովյան կլիմա ունեցող մարզերը ամռանը գտնվում են մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ ՝ցիկլոնների ազդեցության տակ։ Միջերկրածովյան կլիմա ունեցող վայրերի մեծ մասում ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը 20-25°C է, ձմռանը՝ 5-12°C։ Տարեկան տեղումները՝ 400-600 մմ (լեռներում՝ մինչև 1000 մմ)։ Մշտական ձյունածածկույթ չի առաջանում։ Աֆրիկայի հարավարևմտյան մասում, Ամերիկայում և Ավստրալիայում, օվկիանոսի ազդեցության ավելացման հետևանքով, միջերկրածովյան կլիման բնութագրվում է ավելի զով ամառով (15-20 °C) և մեղմ ձմեռով (10-15 °C)։ Միջերկրածովյան շրջանից հարավ և արևելք ընկած երկրներում ձևավորվում է միջերկրածովյան կլիմաի ցամաքային տարբերակը՝ քիչ տեղումներով (տարեկան՝ 100-200 մմ), Առաջավոր Ասիայի բարձրավանդակում՝ ցուրտ ձմեռ։ Բուսածածկույթում կան երաշտադիմացկուն շատ տեսակներ (անտառներ և մշտադալար թփեր)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 588
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան կլիմա» հոդվածին։